Առաջին "PANARMENIAN EXPO" ցուցահանդեսը յուրօրինակ պլացդարմ հանդիսացավ Հայաստանի և Սփյուռքի, ինչպես նաև ԱՊՀ երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդման և նոր հարաբերությունների հաստատման գործում:
Նշենք նաև, որ առաջին անգամ Հայաստանում "PANARMENIAN EXPO" ցուցահանդեսն առցանց ռեժիմով հաջողությամբ ներկայացվեց ինտերնետում, որը թույլ տվեց հետևել ցուցահանդեսի աշխատանքին աշխարհի տարբեր անկյուններում: Ցուցահանդես այցելեցին մոտ 20 000 մարդ, ինտերնետային կայքի բաժանորդների թիվը անցել էր 30 000 -ից:
Ցուցահանդեսի կազմակերպիչ`
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ
Ցուցահանդեսի կառուցման աշխատանքներ`
ՀՀ ԱԱՊ ՙԷքսպոցենտր՚ ընկերություն և ՙԷքսպոմեդիա՚ ՑՆԿ
Ցուցահանդեսի աջակից`
ՀՀ ցուցահանդեսների և տոնավաճառների միություն
Ցուցահանդեսի նպատակն է`
- Հնարավորություն ընձեռել կազմակերպություններին ներկայացնելու իրենց արտադրանքն ու ծառայությունները` շեշտ դնելով վերջին տարիների ձեռքբերումների վրա:
- Ստեղծել ամուր գործնական կապեր Հայաստանի և արտերկրի գործարարների միջև:
- Գտնել նոր գործընկերներ:
Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են`
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Զբոսաշրջություն
- Բժշկություն և ծառայություններ
- Սննդամթերք
- Իննովացիոն տեխնոլոգիաներ
- Ծանր եւ թեթև արդյունաբերություն
- Շինարարություն
- Կրթություն եւ գիտություն
Բացի հայրենական կազմակերպություններից մասնակիցների թվում էին գործընկերներ արտասահմանից, որոնց հրաշալի հնարավորություն տրվեց ծանոթանալու հայկական ապրանքների եւ ծառայությունների հետ, կատարելու շուկայի մարքեթինգային ուսումնասիրություններ:

















