
Ցուցահանդեսի կազմակերպիչ`
“Զառուբեժ-Էքսպո” ԲԲԸ (Ռուսաստան) և կոնցեռն “Մուլտի Գրուպ” (Հայաստան)
Ցուցահանդեսի պաշտոնական օպերատոր կազմակերպություն`
“Էքսպոմեդիա” ՍՊԸ (Հայաստան)
Ցուցահանդեսի անցկացման մասին որոշումը`
հաստատվել է առաջին հայ - ռուսական գործարար - համաժողովին (2008թ. մայիսի 1-ից 3-ը Ծաղկաձոր, Հայաստ ան)
Ցուցահանդեսի նպատակն է`
Զարգացնել տնտեսական, մշակութային, քաղաքական, գիտատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև, ամրապնդել և հաստատել փոխշահավետ կապեր երկու երկրների միջև, զարգացնել համատեղ բիզնեսը, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունները:
Ցուցահանդեսի աջակիցներն են`
- ՌԴ արտաքին գործերի նախարարությունը
- ՌԴ առևտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը
- ՌԴ առևտրաարդյունաբերական պալատը
- ՌԴ արտգործնախարարությանը կից միջազգային գիտական եւ մշակութային համագործակցության ռուսական կենտրոնը (Ռոսզառուբեժցենտր)
- ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը
- ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը
- Աշխարհի հիմնադրամների միջազգային ասոցիացիան
- Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը
- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը
Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են`
Շինարարություն, էներգետիկա, մետաղագործություն, մեքենաշինություն, նավթ և գազ, երկրաբանություն, լեռնային արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ սննդամթերք, իննովացիաներ և ներդրումներ, բանկեր եւ ապահովագրական ընկերություններ, հեռահաղորդակցություն և կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, արդյունաբերական անվտանգություն, քիմիական արդյունաբերություն, բժշկություն, կրթություն, զբոսաշրջություն, մանրածախ առևտուր, տրանսպորտ եւ լոգիստիկա:
Գործարար ծրագիր`
Ցուցահանդեսի գործարար ծրագրի շրջանակներում տեղի կունենա "Ռուսաստան-Հայաստան` տնտեսական համագործակցություն" թեմայով կոնֆերանս, կլինեն հանդիպումներ նախարարությունների, գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, այցեր ձեռնարկություններ:
Տեղեկատվական աջակիցներ`
Ցուցահանդեսի տեղեկատվական հովանավորներն են առաջատար ռուսական և հայկականգործարար, հասարակական-քաղաքական ԶԼՄ-ներ:

















