ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
Բրենդ Էքսպո
Array

ԲՐԵՆԴ ԷՔՍՊՈն միջոցառումների շարք է` բաղկացած 4 նախագծերից`

       Ապրանքանիշերի ցուցահանդես

       Տարվա բրենդ

       Հայաստանի լավագույն բրենդերի տեղեկագիրք

       Բրենդերի վիրտուալ ցուցահանդես

ԲՐԵՆԴ ԷՔՍՊՈն հնարավորություն է տալիս`

          Հայ սպառողին ծանոթանալ հայտնի և տեղական ու արտասահմանյան կազմակերպությունների նոր բրենդերին:

          Կազմակերպություններին ներկայացնել իրենց հայտնի և նոր ապրանքներն ու ծառայությունները, ցուցադրել դրանց առավելությունները, ամրապնդել հայ սպառողի վստահությունը, որն իր հերթին հանգեցնում է տեղական արտադրության ապրանքների սպառման աճին:

          Արտասահմանյան բրենդերին ներկայացնել իրենց նորույթները, փոխանակել իրենց փորձը տեղական կազմակերպությունների հետ, գտնել փոխշահավետ համագործակցության նոր ուղիներ:

ԲՐԵՆԴ ԷՔՍՊՈ ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են`

          Հայաստանում լայն տարածում գտած բրենդեր

  • տեղական բրենդեր
  • արտասահմանյան բրենդեր

       Ապրանքանիշի (բրենդի) առավելությունները և իմիջը

      "PR" կազմակերպություններ

       Բիզնեսի վաճառք սեփականության ձևով

       Բիզնեսի վաճառքի համար փաստաթղթերի գնահատում եւ պատրաստում

      Իրավաբանական ծառայություններ

Այսօր Հայաստանում դառնում է արդիական գնել որակյալ ապրանքներ և օգտվել որակյալ ծառայություններից: Ժամանակակից սպառողը խիստ և ընտրողաբար է վերաբերվում առաջարկվող ապրանքներին ու ծառայություններին, ինչն էլ իր հերթին կազմակերպություններին պարտավորեցնում է աշխատել իրենց որակի և անվան վրա:

Այստեղից էլ առաջ է գալիս խիստ մրցակցություն և պայքար շուկայում արժանի տեղ գրավելու համար: Ապրանքի և ծառայության առաջխաղացումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար պետք է հասկանալ գնորդի արժեքային համակարգը, գտնել այդպիսի գնորդների մեծ խումբ, նրանց համար ստեղծել ապրանք և տեղեկացնել գնորդներին դրա մասին: Այս բոլոր գործողությունների ամբողջությունն անվանում են բրենդինգ:

Այսօր բոլորը գիտեն, որ պետք է գնել այն, ինչ հայտնի է, իսկ դա նշանակում է` բրենդ:

Բրենդ կարող է լինել ապրանքը, կազմակերպությունը և նույնիսկ անձը: Բրենդի հաջող առաջխաղացման համար անհրաժեշտ է ապրանքային բրենդերի, միջոցների, հզորության առկայություն և ամենակարևորը` ցանկություն: Ընթացիկ գործերը դեպի ավելի լավը փոխելու ցանկություն:

Հաջողության է հասնում այն մարդը, որը համարձակորեն և մեթոդային մոտեցմամբ կյանքի է կոչում իր սկզբունքները: Արդյունավետ և հասարակության մեջ հարգանք վայելող բրենդը պարգև է ցուցաբերած քաջության համար: Այդպիսի բրենդի կառուցումը հրպաուրիչ և հետաքրքիր խնդիր է:

Առաջարկում ենք ձեզ մեր գիտելիքները և փորձը:

Մասնակցեք Բրենդ էքսպո ցուցահանդեսին, քանի որ ինչքան շատ իմանան Ձեր բրենդի մասին, ինչքան շատ վստահեն, այնքան ավելի շատ աննկուն գնորդներ կունենաք ապագայում: