ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
Ժամանակակից գրասենյակ և բանկ
Array

"ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱՍԵՆՅԱԿ և ԲԱՆԿ" ցուցահանդեսն անց է կացվում երկու տարին մեկ անգամ և ամեն անգամ այն ավելի պահանջված է դառնում:

Հայաստանի տնտեսության արագընթաց աճով պայմանավորված ժամանակակից սպառողը ավելի պահանջկոտ է դարձել գրասենյակային հարմարությունների նկատմամբ, ավելի մեծ ուշադրութուն է դարձնում անընդհատ զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաներին և բանկային ծառայություններին, որոնք ցանկացած բիզնեսի հիմքն են հանդիսանում:

Առաջին անգամ անց է կացվել 2001թ.-ին, երբ հանրապետության տնտեսությունը գտնվում էր զարգացման սկզբնական փուլում: Այս միջոցառումը արդիական է ոչ միայն հայ, այլև արտասահմանցի գործարարների համար, որոնց հրաշալի հնարավորություն է տրվում ծանոթանալ տվյալ ոլորտին, իրականացնել մարթետինգ և շուկայի վերլուծություն:

Ցուցահանդեսի նպատակն է ամրապնդել կոմերցիոն փոխշահավետ կապերը բանկային ինֆրակառուցվածքի և առևտրաարդյունաբերական ձեռնարկությունների միջև:

Այն հնարավորություն է տալիս առավելագույն չափով տեղեկատվություն ստանալ կազմակերպությունների գործունեության, նոր նախագծերի, առաջարկների մասին, ինչպես նաև ծանոթանալ բանկային ծառայություններին:

"ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱՍԵՆՅԱԿ և ԲԱՆԿ" ցուցահանդեսը մեկ տանիքի տակ հավաքում է կազմակերպություններ, որոնք առաջարկում են ապրանքներ և ծառայություններ ժամանակակից գրասենյակներին և բանկերին:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի շնորհիվ "ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱՍԵՆՅԱԿ և ԲԱՆԿ" ցուցահանդեսի մասին տեղեկատվությունը տեղադրվել է ԱՊՀ և արտասահմանյան երկրների ԱԱՊ-ների կայքերում:

"ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱՍԵՆՅԱԿ և ԲԱՆԿ" ցուցահանդես են այցելում ՀՀ Կառավարության անդամներ, դիվանագետներ, հայ և արտասահմանցի գործարարներ, բանկային ոլորտի աշխատողներ, ղեկավարներ, խոշոր կազմակերպությունների առաջատար մենեջերներ և այլն: