
2011թ. մարտի 10-12-ը Մոսկվայի տանը (Արգիշտի 7) տեղի ունեցավ "ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011" ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան /IFC/: Ցուցահանդեսի նպատակն էր Հայաստանի, հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների, էներգաարդյունավետության շուկայի զարգացումն, Էներգաարդյունավետ սարքավորումների վերջին նմուշների և նորարար տեխնոլոգիաների ցուցադրումը, տեղական ռեսուրսների օգտագործման ծավալների աճին և էներգաարդյունավետ սարքավորումների արտադրության աջակցությունը, արտադրող-սպառող հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև այս հարցերի վերաբերյալ հանրության իրազեկումը:
Ցուցահանդեսին ներկայացվեցին ապրանքներ և ծառայություններ, որոնք գործարարներին կօգնեն բարձրացնելու իրենց ձեռնարկությունների էներգաարդյունավետությունը:
"ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011" մասնագիտական ցուցահանդեսին ներգրավվցին բանկեր և վարկային կազմակերպություններ, որոնք մշակել էին էներգարդյունավետությանն ուղղված ֆինանսական ծրագրեր, ինչպես նաև էներգաարդյունավետ սարքավորումների և տեխնոլոգիաների տեղական և միջազգային արտադրողներ ու ներմուծողներ, ներդրողներ, ոլորտի առաջատար փորձագետներ ու գիտնականներ:
"ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011" ցուցահանդեսը մասնակիցներին նոր կապերի հաստատման, ինչպես նաև արդի տեխնոլոգիական ու գիտական նվաճումներին, ֆինանսական շուկայի ներգրավման տարբերակներին և հնարավորություններին ծանոթանալու հնարավորություն ընձեռնեց:
Ցուցահանդեսը բիզնես ոլորտի առաջատարների, ներդրողների, տեխնոլոգիական ոլորտի նորարարների, ինչպես նաև տեղական կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպելու և ոլորտի խնդիրները քննարկելու բացառիկ հնարավորություն ստեղծեց:
Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին արդի էներգաարդյունավետ սարքավորումներն ու տեխնոլոգիաները, ներառյալ`
- ջերմամեկուսիչ նյութեր,
- ջեռուցման և օդափոխության սարքավորումներ,
- էներգախնայող լուսային համակարգեր,
- էներգառեսուրսների օգտագործման ավտոմատ համակարգեր և այլն:
Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին են շնորհանդեսներ, քննարկումներ և կլոր սեղաններ:
"ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011"-ը կազմակերպվել էր IFC Հայաստանի Կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի կողմից, որը մշակվել է էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար կայուն շուկա հիմնելու և Հայաստանի էներգետիկ ինքնաբավությանը նպաստելու նպատակով: Ծրագիրը ֆինանսական աջակցություն է ստանում Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից:
Նախագիծը ներկայացրեց "Էքսպոմեդիա" ցուցահանդեսների նախագծման կենտրոնը:

















