ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՇԱԲԱԹ
Array

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) հրավիրում է Ձեզ մասնակցելու Վերականգնվող էներգետիկայի շաբաթ միջազգային ընդգրկումով մասնագիտական միջոցառումների շարքին, որի նպատակն է նպաստել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը` ներգրավելով ոլորտի առաջատար փորձագետների, ներդրողների, հետազոտողների, գիտնականների և արտադրողների թե Հայաստանից և թե արտերկրից:
Այս միջոցառումը հնարավորություն կընձեռի ծանոթանալ Հայաստանի ռեսուրսներին և ներդրման հնարավորություններին, միջազգային գիտական նվաճումներին, ֆինանսական շուկայի ներգրավման տաnբերակներին: Կապ կհաստատվի բոլոր շահագրգիռ կազմակերպությունների միջև, որը կարող է վերաճել մշտական ֆորումի: Ակնկալվում է, որ Շաբաթը կարևոր ներդրում կլինի երկրի վերականգնվող էներգետիկայի զարգացման ռազմավարության և ուղենիշների հստակեցման գործում:
Միջոցառումը ֆինանսավորվում է Համաշխարհային Բանկի և ՀՀ կառավարության միջոցներով:
Միջոցառման կազմակերպիչն է "Էքսպոմեդիա" ցուցահանդեսների նախագծման կենտրոնը:
Գրանցվելու և լրացուցիչ տեղեկատվության համար դիմել "Էքսպոմեդիա" ցուցահանդեսների նախագծման կենտրոն:
Շաբաթվա ընթացքում կքննարկվեն`
1. ՎԷ զարգացման առկա հիմքերը` ռազմավարություն և նպաստող քաղաքականություն
2. Հայաստանում ՎԷ ռեսուրսների առկայությունը և դրանց իրացման ներկա մակարդակը
3. Հայաստանում ՎԷ տեխնոլոգիական զարգացման ներուժը և հնարավորությունները
4. Հայաստանում ՎԷ զարգացման հետագա քայլերը և ռազմավարական ուղենիշերը

Թեմատիկ շրջանակներն են`
1. փոքր հիդրոկայաններ
2. հողմաէներգետիկա
3. կենսաէթանոլ
4. արևային տեխնոլոգիաներ
5. ջրածնային էներգետիկա
6. կենսագազ և այլն :
Շաբաթվա աշխատանքները կընթանան շնորհանդեսների, քննարկումների, կլոր սեղանների, անմիջական բանակցությունների ռեժիմով: Կկազմակերպվի ուսուցում լրատվամիջոցների և այլ ցանկություն ունեցողների համար:
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են ներկայացնել նաև իրենց սարքավորումները, գովազդային և այլ նյութեր, կազմակերպել միջանցիկ շնորհանդեսներ: