ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
ԻՆՖՈՏԵԿ
Array

ԻՆՖՈՏԵԿ ցուցահանդեսը մասնագիտացված միջոցառումների շարքում առաջատար դիրք է գրավում: Այն անց է կացվում երկու տարին մեկ անգամ` դառնալով ավելի ու ավելի պահանջված:

Առաջին անգամ ԻՆՖՈՏԵԿ ցուցահանդեսն անց է կացվել 2001թ.-ին: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների համար ԻՆՖՈՏԵԿ մասնագիտացաված ցուցահանդեսի անցկացման ժամկետը դարձել է ավանդական և սպասված:

ԻՆՖՈՏԵԿ ցուցահանդեսի նպատակն է`

  • Վերլուծել տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի արդի վիճակը:
  • Ծանոթանալ համակարգչային տեխնոլոգիաների ոլորտի հեռանկարային մշակումներին և տարբեր ոլորտներում դրանց կիրառման հնարավորություններին:
  • Փոխանակել արդիական գործարար տեղեկատվություն, գիտելիքներ և փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում և դրան հարակից ոլորտներում արդյունավետ ձեռնարկատիրական միջավայր ձևավորելու համար:
  • Աջակցել տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների, պետական կառավարման մարմինների, գործարարների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների միջև ոչ պաշտոնական կապերի ձևավորմանը, գործող կապերի ամրապնդմանը և նոր հարաբերությունների հաստատմանը: ԻՆՖՈՏԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշոր միջոցառում է և, հանդիսանալով տվյալ ոլորտի զարգացման ցուցանիշ, գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Ցուցահանդես են այցելել ՀՀ նախագահը, վարչապետը:

 

ԻՆՖՈՏԵԿ 2004 ցուցահանդեսի աջակիցների թվում էին` ՀՀ Կառավարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը, Զարգացման հայկական գործակալությունը, Տեղեկատվական տեխնոլոգիաների միությունը:

Մարքեթինգային հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ զբաղվող կազմակերպությունների և կորպորատիվ ընկերությունների միջև համագործակցության անհրաժեշտության պահանջ է նկատվում:

"Էքսպոմեդիա" ՑՆԿ-ն ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Տեղեկատվական տեխնոլոգիաների միության հետ համատեղ ԻՆՖՈՏԵԿ ցուցահանդեսի շրջանակներում այդ խնդիրները և հարցերը լուծելու, ինչպես նաև Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ նախատեսում է կազմակերպել սեմինարներ և կլոր սեղաններ:

ներ: