
Հայաստանում տարեցտարի զարգանում է շինարարության ոլորտը: Ամեն տարի բացվում են դռներ, պատուհաններ, կահույք արտադրող ձեռնարկություններ, կահույքի, շինանյութերի, ջեռուցման, օդորակման համակարգերի, սանտեխնիկայի, ներկանյութերի մասնագիտացված խանութներ: Այստեղ իր դերն ունի ՄԵՐ ՏՈՒՆ ցուցահանդեսը:
Այն արտադրողի և սպառողի միջև նոր կոմերցիոն փոխհարաբերություններ հաստատելու, փորձի փոխանակում իրականացնելու, ինչպես նաև Հայաստանի շինարարական շուկան ուսումնասիրելու հնարավորություն է տալիս:
Առաջին անգամ ցուցահանդեսն անց է կացվել 2002թ. - ին: Անցկացման ժամկետը պատահականորեն չի ընտրվել:
Արդեն ավանդույթ է դարձել ՄԵՐ ՏՈՒՆԸ ցուցահանդեսն անցկացնել գարնանը շինարարական աշխատանքների թեժ շրջանից առաջ:
ՄԵՐ ՏՈՒՆԸ ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են`
- Շինարարություն, նախագծում, վերանորոգում
- Կահույք
- Դռներ և պատուհաններ
- Շինարարություն, շինտեխնիկա, տեխնոլոգիա
- Գազա, ջերմա և էներգամատակարարման համակարգեր
- Ջեռուցման, օդորակման համակարգեր
- Կենցաղային տեխնիկա
- Ներկանյութեր, կենցաղային տեխնիկա
- Հիփոթեքային վարկավորում, անշարժ գույք, ապահովագրում
Հայաստանի գործարար կյանքում ՄԵՐ ՏՈՒՆԸ խոշոր ցուցահանդես է, որը տարեցտարի իր տանիքի տակ հավաքում է այդ ոլորտի շատ մասնագետներ: Ցուցահանդեսի ընդհանուր մակերեսը գերազանցում է 1500քմ:
Համաձայն անկախ փորձագետների գնահատականի ՄԵՐ ՏՈՒՆԸ ցուցահանդեսը նմանատիպ թեմատիկ մասնագիտացված միջոցառումների շարքում առաջատար դիրքում է գտնվում: Այն հնարավորություն է տալիս պոտենցիալ հաճախորդներին ավելի մանրամասն ծանոթանալ ցուցահանդեսի մասնակից կազմակերպությունների արտադրանքին և ծառայություններին, գնահատել դրանց որակը:
ՄԵՐ ՏՈՒՆԸ ցուցահանդեսին մասնակցում են հայտնի հայկական և արտասահմանյան կազմակերպություններ: Կազմակերպությունների մոտ 60%-ը ՄԵՐ ՏՈՒՆԸ ցուցահանդեսի մշտական մասնակիցներ են: 40% կազմում են նոր ընկերությունները, որոնք ամեն տարի ներկայացնում են նորագույն մշակումներ և տեխնոլոգիաներ:
ՄԵՐ ՏՈՒՆԸ ցուցահանդեսին աջակցում են Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Զարգացման հայկական գործակալությունը:
ՄԵՐ ՏՈՒՆԸ ցուցահանդես այցելում են ղեկավարներ, խոշոր ընկերությունների տնօրեններ (մոտ 50%), կազմակերպությունների առաջատար մենեջերներ (20%), այլ ոլորտների մասնագետներ (15%) և այցելուներ (15%):
Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ցուցահանդեսի կազմկոմիտե:
Կառուցենք ՄԵՐ ՔԱՂԱՔԸ, որտեղ գտնվում է ՄԵՐ ՏՈՒՆԸ, որտեղ ապրում ենք ՄԵՆՔ:
ՏՈԻՆԸ` մեր յուրաքանչյուրի սիրտն է:

















