ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀ
Array
Այս անգամ թեման վերաբերվում է գործարար կանանց

Հայաստանի Հանրապետական Կուսակցության Կանանց Խորհուրդը և ՙԷքսպոմեդիա՚ ցուցահանդեսների նախագծման կենտրոնը կանանց տոներին նվիրված հրավիրում է Ձեզ մասնակցելու ՙԳործարար հայուհի՚ մասնագիտացված ցուցահանդեսին: 

                                  Անցկացման ժամկետ` 02.04.11 - 03.04.11
Անցկացման վայր` Երևան, Արգիշտի 1, քաղաքապետարան

Հայաստանում տարեցտարի ավելի են զարգանում և ավելի դրական դրսևորումներ ցուցաբերում առողջ կենսակերպ վարելու, գեղեցիկ և խնամված արտաքին ունենալու ցանկությունն ու հնարավորությունները: Այդ ոլորտը ևս դառնում է ավելի հրապուրիչ և եկամտաբեր: Ամեն տարի բացվող գեղեցկության սրահները, կոսմետոլոգիական կենտրոնները, էսթետիկական վիրաբուժության կլինիկաները, ֆիթնես ակումբները, առողջարաններն ու հանգստի բազաները դրա խոսուն վկայությունն են:
Այս ինֆրակառուցվածքը նախանշում է համապատասխան տեխնոլոգիաների զարգացում, հագեցում ժամանակակից սարքավորումներով և բարձրորակ մասնագետների պատրաստում: “ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀ” միջազգային ցուցահանդեսը շատ անգամ լուծում է այդ խնդիրները: 
Ցուցահանդեսն առաջին անգամ անց է կացվել 2001թ.-ին: Այն ևս մեկ տոն է, որը նվիրված է կանանց: Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ուսումնասիրել հայկական շուկայի պահանջարկը որոշակի տիպի արտադրանքի և ծառայությունների նկատմամբ, ներկայացնել նոր ապրանքատեսակներ, ընդլայնել բիզնես գործընկերների շրջանը, գրավել գեղեցկության սրահների, էսթետիկական վիրաբուժության կենտրոննների, կլինիկաների ղեկավարների և առաջատար մասնագետների, ինչպես նաև պարֆյումերիա-կոսմետիկական շուկայի արտասահմանյան գործընկերների ուշադրությունը:
“ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀ” ցուցահանդեսը մասնակիցների և այցելուների շրջանում տպավորվել է Հայաստանի առաջատար մոդելագործների նորաձևության ցուցադրություններով, շնորհանդեսներով և մասնագիտական դասընթացներով, որոնք իրականացվել են կոսմետոլոգիայի և դիմահարդարման գծով առաջատար մասնագետների կողմից: Ցուցահանդեսի մասնակից շատ կազմակերպություններ իրենց արտադրանքի և ծառայությունների լայն սպեկտրը ներկայացրել են բազմահազար այցելուներին: 
“ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀ” ցուցահանդես այցելել է շուրջ 4000 մարդ: Այցելուների մեծ մասը գրանցվել են և անցկացվել ցուցահանդեսի եզակի, անընդհատ համալրվող տվյալների բազայի մեջ: “ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀ” ցուցահանդեսին մասնակցում են հայկական և արտասահմանյան կազմակերպություններ:
Նվիրենք տոն մեր կանանց:
Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ցուցահանդեսի կազմկոմիտե:

Հայաստանում տարեցտարի ավելի են զարգանում և ավելի դրական դրսևորումներ ցուցաբերում առողջ կենսակերպ վարելու, գեղեցիկ և խնամված արտաքին ունենալու ցանկությունն ու հնարավորությունները: Այդ ոլորտը ևս դառնում է ավելի հրապուրիչ և եկամտաբեր: Ամեն տարի բացվող գեղեցկության սրահները, կոսմետոլոգիական կենտրոնները, էսթետիկական վիրաբուժության կլինիկաները, ֆիթնես ակումբները, առողջարաններն ու հանգստի բազաները դրա խոսուն վկայությունն են:
Այս ինֆրակառուցվածքը նախանշում է համապատասխան տեխնոլոգիաների զարգացում, հագեցում ժամանակակից սարքավորումներով և բարձրորակ մասնագետների պատրաստում: “ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀ” միջազգային ցուցահանդեսը շատ անգամ լուծում է այդ խնդիրները: 
Ցուցահանդեսն առաջին անգամ անց է կացվել 2001թ.-ին: Այն ևս մեկ տոն է, որը նվիրված է կանանց: Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ուսումնասիրել հայկական շուկայի պահանջարկը որոշակի տիպի արտադրանքի և ծառայությունների նկատմամբ, ներկայացնել նոր ապրանքատեսակներ, ընդլայնել բիզնես գործընկերների շրջանը, գրավել գեղեցկության սրահների, էսթետիկական վիրաբուժության կենտրոննների, կլինիկաների ղեկավարների և առաջատար մասնագետների, ինչպես նաև պարֆյումերիա-կոսմետիկական շուկայի արտասահմանյան գործընկերների ուշադրությունը:
“ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀ” ցուցահանդեսը մասնակիցների և այցելուների շրջանում տպավորվել է Հայաստանի առաջատար մոդելագործների նորաձևության ցուցադրություններով, շնորհանդեսներով և մասնագիտական դասընթացներով, որոնք իրականացվել են կոսմետոլոգիայի և դիմահարդարման գծով առաջատար մասնագետների կողմից: Ցուցահանդեսի մասնակից շատ կազմակերպություններ իրենց արտադրանքի և ծառայությունների լայն սպեկտրը ներկայացրել են բազմահազար այցելուներին: “ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀ” ցուցահանդես այցելել է շուրջ 4000 մարդ: Այցելուների մեծ մասը գրանցվել են և անցկացվել ցուցահանդեսի եզակի, անընդհատ համալրվող տվյալների բազայի մեջ: “ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀ” ցուցահանդեսին մասնակցում են հայկական և արտասահմանյան կազմակերպություններ:Նվիրենք տոն մեր կանանց:Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ցուցահանդեսի կազմկոմիտե: