
“ՄԵՐ ՏՈՒՆԸ” 9-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը տեղի կունենա 2010թ.-ին մայիսի 27-29:
Հայաստանում տարեցտարի զարգանում է շինարարության ոլորտը: Ամեն տարի բացվում են դռներ, պատուհաններ, կահույք արտադրող ձեռնարկություններ, կահույքի, շինանյութերի, ջեռուցման, օդորակման համակարգերի, սանտեխնիկայի, ներկանյութերի մասնագիտացված խանութներ: Այստեղ իր դերն ունի “ՄԵՐ ՏՈՒՆԸ” ցուցահանդեսը:
Այն արտադրողի եւ սպառողի միջև նոր կոմերցիոն փոխհարաբերություններ հաստատելու, փորձի փոխանակում իրականացնելու, ինչպես նաև Հայաստանի շինարարական շուկան ուսումնասիրելու հնարավորություն է տալիս:
Առաջին անգամ ցուցահանդեսն անց է կացվել 2002թ.-ին: Անցկացման ժամկետը պատահականորեն չի ընտրվել:
Արդեն ավանդույթ է դարձել “ՄԵՐ ՏՈՒՆԸ” ցուցահանդեսն անցկացնել գարնանը շինարարական աշխատանքների թեժ շրջանից առաջ:
“ՄԵՐ ՏՈՒՆԸ” ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են`
• Շինարարություն, նախագծում, վերանորոգում
• Կահույք
• Դռներ եւ պատուհաններ
• Շինարարություն, շինտեխնիկա, տեխնոլոգիա
• Գազա, ջերմա եւ էներգամատակարարման համակարգեր
• Ջեռուցման, օդորակման համակարգեր
• Կենցաղային տեխնիկա
• Ներկանյութեր, կենցաղային տեխնիկա
• Հիփոթեքային վարկավորում, անշարժ գույք, ապահովագրում
Հայաստանի գործարար կյանքում “ՄԵՐ ՏՈՒՆԸ” խոշոր ցուցահանդես է, որը տարեցտարի իր տանիքի տակ հավաքում է այդ ոլորտի շատ մասնագետներ: Ցուցահանդեսի ընդհանուր մակերեսը գերազանցում է 1500քմ:
Համաձայն անկախ փորձագետների գնահատականի “ՄԵՐ ՏՈՒՆԸ” ցուցահանդեսը նմանատիպ թեմատիկ մասնագիտացված միջոցառումների շարքում առաջատար դիրքում է գտնվում: Այն հնարավորություն է տալիս պոտենցիալ հաճախորդներին ավելի մանրամասն ծանոթանալ ցուցահանդեսի մասնակից կազմակերպությունների արտադրանքին եւ ծառայություններին, գնահատել դրանց որակը:
“ՄԵՐ ՏՈՒՆԸ” ցուցահանդեսին մասնակցում են հայտնի հայկական եւ արտասահմանյան կազմակերպություններ: Կազմակերպությունների մոտ 60%-ը “ՄԵՐ ՏՈՒՆԸ” ցուցահանդեսի մշտական մասնակիցներ են: 40% կազմում են նոր ընկերությունները, որոնք ամեն տարի ներկայացնում են նորագույն մշակումներ եւ տեխնոլոգիաներ:
“ՄԵՐ ՏՈՒՆԸ” ցուցահանդեսին աջակցում են Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Զարգացման հայկական գործակալությունը:
“ՄԵՐ ՏՈՒՆԸ” ցուցահանդես այցելում են ղեկավարներ, խոշոր ընկերությունների տնօրեններ (մոտ 50%), կազմակերպությունների առաջատար մենեջերներ (20%), այլ ոլորտների մասնագետներ (15%) եւ այցելուներ (15%):
Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ցուցահանդեսի կազմկոմիտե:
Կառուցենք ՄԵՐ ՔԱՂԱՔԸ, որտեղ գտնվում է ՄԵՐ ՏՈՒՆԸ, որտեղ ապրում ենք ՄԵՆՔ:
ՏՈԻՆԸ` մեզանից յուրաքանչյուրի սիրտն է …
|