Հայաստանի մասին

 Հայաստանը գտնվում է մշակութային, պատմական և կրոնական խաչմերուկում Եվրոպայի և Ասիայի միջև` հարավային Անդրկովկասում: Այն  29.743 քառակուսի կիլոմետր է (11,490 քառակուսի մղոն) լեռնային տեղանքով` կենտրոնացած  Արարատյան դաշտավայրի  շուրջ: Հնագույն աշխարհագրագետները Հայկական բարձրավանդակն անվանել են «Սարերի կղզի» կամ « Փոքր Ասիայի տանիք»: Ներկայումս, երկիրը դեպի ծով ելք չունի , ի տարբերություն պատմական Հայաստանի, որը  թագավոր Տիգրան Մեծի օրոք ձգվել է Կասպից ծովից մինչև  Միջերկրական ծով և ավելի քան տասն անգամ մեծ է եղել ներկայիս Հայաստանի Հանրապետությունից: 

Էկոնոմիկա 

 Հայաստանն արդյունաբերական - գյուղատնտեսական երկիր է, ունի պղինձ - մոլիբդենի և բազմամետաղային հանքաքարերի, շինարարական քարերի, հանքային ջրի զգալի պաշարներ, թանկարժեք մետաղների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանքեր: Հայաստանում զարգացած է սինթետիկ կաուչուկի արտադրությունը, մանածագործական, սննդի, շինանյութերի արտադրությունը, ինչպես նաև մեքենաշինությունը:

Կլիմա 

 Հայաստանը գտնվում է մերձարևադարձային գոտում, կլիման երկրում կտրուկ – մայրցամաքային է. ամռանը տաք է, իսկ ձմռանը` ցուրտ: Տափաստաններում  հունվարի միջին ջերմաստիճանը -5 ° C է, Հուլիս +25 ° C է, լեռներում` -6 ° C և +20 ° C, համապատասխանաբար:

 

 

Արժույթ

 Հայաստանի դրամական միավորն է դրամը: Հայաստանում դրամական շրջառույթում են հետևյալ արժողությամբ մետաղադրամները` 10, 20, 50, 100, 200, 500 դրամ, ինչպես նաև թղթադրամներ 1000, 5000, 10000, 20000, 50000 և 100000 դրամ արժողությամբ:

Տեղաբաշխման օբյեկտներ

Ներկայումս հանրապետությունում գործում են 117 տեղաբաշխման օբյեկտներ: Դրանք ներառում են `

  • 63 հյուրանոց (3006 սենյակ և 5570 մահճակալ)
  • 26 հյուրանոցատիպ օբյեկտ (225 սենյակ և 535 մահճակալ)
  • 23 տուրիստական կենտրոն (108 սենյակ և 289 մահճակալ)


Երևանի
  “Զվարթնոցօդանավակայան

“Զվարթնոց” միջազգային օդանավակայանը գտնվում է Երևանից 10 կմ դեպի արևմուտք և հանդիսանում է Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու հիմնական ուղի: Օդանավակայանից իրականացվում են չվերթերներ դեպի աշխարհի 70 քաղաքներ: Անմիջապես օդանավակայանից տաքսիով կարելի է հասնել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի ցանկացած կետ:


Տարածքային
բաժանում

Հայաստանի Հանրապետության շրջաններն ու իրենց վարչական կենտրոններն են`


Մարզ
                     Տարածաշրջանային կենտրոն

Արագածոտն                Աշտարակ

Արարատ                       Արտաշատ

Արմավիր                        Արմավիր

Վայոց Ձոր                     Եղեգնաձոր

Գեղարքունիքի             Գավառ

Կոտայք                          Հրազդան

Լոռի                                Վանաձոր

Սյունիք                           Կապան

Տավուշ                            Իջևան

Շիրակ                            Գյումրի