"Էքսպոմեդիա" ցուցահանդեսների նախագծման կենտրոն
"Էքսպոմեդիա" ցուցահանդեսների նախագծման կենտրոնը ("Էքսպոմեդիա" ՑՆԿ) հիմնադրվել է 2001թ.: Կենտրոնը կազմակերպում է առևտրաարդյունաբերական ցուցահանդեսներ ՀՀ -ում, արտերկրում, համաժողովներ, կլոր սեղաններ, կոնֆերանսներ, շնորհանդեսներ, որոնք նպաստում են ՀՀ - ում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը, շահույթի ավելացմանը և մեր հաճախորդների իմիջի ամրապնդմանը"
Կազմակերպության աշխատակիցները ցուցահանդեսային և մարքեթինգի ոլորտի առաջատար մասնագետներ են, որոնք ունեն աշխատանքային մեծ փորձ և մասնագիտական հմտություններ:
"Էքսպոմեդիա" ՑՆԿ -ի կազմակերպած ցուցահանդեսային միջոցառումների թեմատիկ ընտրությունը բազմազան է և ընդգրկում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները` բավարարելով յուրաքանչյուր հնարավոր մասնակցի հետաքրքրություններն ու պահանջները:
Ամեն տարի կազմակերպվում են հետևյալ ավանդական ցուցահանդեսները`
- "Մեր տունը" - շինությունների նախագծում, շինարարություն և բարեկարգում
- "Ժամանակակից գրասենյակ և բանկ" - բանկային ծառայություններ, գրասենյակային սարքավորումներ, պարագաներ և ինտերյեր
- "Կնոջ աշխարհ" - կանանց համար ապրանքներ և ծառայություններ
- "Ինֆոտեկ" - տեղեկատվական տեխնոլոգիաներ, համակարգչային տեխնիկա, կապի միջոցներ և ինֆորմատիկա
- "Գուրման" - սննդամթերք, խմիչք, ծխախոտ և ռեստորանային սարքավորումներ
- "Բրենդ էքսպո" - ապրանքանիշերի ունիվերսալ ցուցահանդես և մրցանակաբաշխություն
- "Ձեր առողջությունը" - բժշկական սարքավորումներ, տեխնոլոգիաներ, նորագույն մշակումներ, դեղամիջոցներ:
- Expo-Russia - Ունիվերսալ համատեղ առևտրա-արդյունաբերական ցուցահանդես
- Վերականգնվող էներգետիկայի շաբաթ Հայաստանում
- "Ջեռուցման տեխնոլոգիաներ" - ցուցահանդես` "Աջակցություն բարեփոխումներին" հասարակական կազմակերպության պատվերով:
Բացի վերը նշված միջոցառումներից "Էքսպոմեդիա" կենտրոնն իրականացրել է մի շարք միջազգային ցուցահանդեսներ`
- 2003 թ. "Արտադրված է Չեխիայում" չեխական ապրանքների ցուցահանդես` Հայաստանում "Շկոդայի" պաշտոնական ներկայացուցիչ "Գոլեմ" ՍՊԸ-ի պատվերով:
- 2003 և 2004 թթ. "Մեծահասակների կրթության օրերը Երևանում" ցուցահանդես` IIZ/DVV ժողովրդական համալսարանների, գերմանական միության միջազգային համագործակցության ինստիտուտի երևանյան գրասենյակի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ:
- 2004 և 2005 թթ. Երևանում բրիտանական ապրանքների ցուցահանդես` ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության պատվերով:
- 2003 և 2006 թթ. ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ Սփյուռք - Հայաստան համաժողովի շրջանակներում անցկացվող Հայաստանի ամենախոշոր "Պանարմենիան էքսպո" ցուցահանդեսները:
- 2004 թ. ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ ԱՊՀ անդամ երկրների ԱԱՊ-ների ղեկավարների խորհրդի 2-րդ նիստի շրջանակներում անցկացվող "ԱՊՀ էքսպո 2004" ցուցահանդեսը:
- 2005 թ. ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ ՀՀ-ում ՌԴ տարվա փակմանը նվիրված Ռուսաստանի ազգային ցուցահանդես:
- 2006թ. ՀՀ արտգործնախարարության պատվերով հասարակական կազմակերպությունների ցուցահանդես:
- 2006թ. Ռուսաստանում Կրեմլի պետական պալատում Հայաստանի տարվա բացմանը նվիրված միջոցառման կազմակերպչական աշխատանքներ:
- 2007թ. պարսկական գորգերի ցուցահանդես` Իրան-Հայաստան առևտրի պալատի պատվերով:
- Ինչպես նաև կազմակերպվել են սեմինարներ, կլոր սեղաններ` նվիրված ՀՀ-ում ցուցահանդեսատոնավաճառային գործունեության զարգացմանը:
- 2006թ. "Առևտրի, կոմերցիայի և արդյունաբերության եվրոպական տնտեսական պալատի (EEIG)", ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ սեմինար` նվիրված եվրոպական ստանդարտների սերտիֆիկացմանը:
- 2007թ. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ համատեղ "Բրենդ էքսպո"՚ ցուցահանդեսի շրջանակներում իրականացրել է "Լավագույն ապրանքանիշ" մրցանակաբաշխությունը:
Կենտրոնը սերտորեն համագործակցում է ռուսական առաջատար "Էքսպոֆար" ցուցահանդեսային ընկերության հետ, որի հետ 2005թ. Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է ֆրանչայզինգին նվիրված սեմինար:
“Էքսպոմեդիա” ՑՆԿ-ն իրականացրել է նաև մի շարք մասնագիտական կոնֆերանսներ, որոնք ցուցանիշային են դարձել Հայաստանում`
- 2008թ. - “Վերականգվող էներգետիկայի շաբաթ” միջոցառում ՀՀ Վերականգվող էներգետիկայի և էներգախնայողույան հիմնադրամի (ՎԷԷՀ), Համաշխարհային Բանկի (ՀԲ) հետ համատեղ,
- 2004թ. – 2010թ. - մարդու առողջություն կոնֆերանս – ցուցահանդես (դեղագործական ընկերություններ և ապրնքատեսակներ),
- 2008թ. – 2010թ. - “EXPO RUSSIA ARMENIA” –ցուցահանդեսի համակազմակերպիչ եւ գխլաղավոր օպերատոր:
- 2009թ. – 2010թ. - “Արտ –Էքսպո” /արվեստների ցուցահանդես/ ՀՀ մշակույթի նախարարության պատվերով
- 2009թ.- “DIGITEC” ցուցահանդեսի տեխնիկական սպասարկում:
- 2009-2010թթ. “Ռեանիմանիա” փառատոնի տեխնիկական սպասարկում
- 2010թ.Ատամնաբույժների միջազգային գագաթնաժողով- կազմակերպչական աշխատանքների սպասարկում:
- 2010- “Վերականգվող էներգետիկայի շաբաթ Հայաստանում” միջոցառում ՀՀ Վերականգվող էներգետիկայի և էներգախնայողույան հիմնադրամի (ՎԷԷՀ), Համաշխարհային Բանկի (ՀԲ), Գլոբալ Բնապահպանական հիմնադրամի հետ համատեղ:
- 2010թ. Գիտության փառատոն – կազմակերպչական աշխատանքներ ՄԱԿ-ի պատվերով:
Կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և միջոցներով, եվրոպական ստանդարտներին համապատասխանող տաղավարներով, սեղաններով և աթոռներով:
Անհրաժեշտության դեպքում հնարավոր է տրամադրել այլ սարքավորումներ` խոսափողեր, պրոեկտոր, LCD էկրաններ, համակարգչային, աուդիո-վիդեո տեխնիկա, պատճենահանող, բազմացնող սարքեր և այլն:















