Ըստ Forbes-ի "Լավագույն երկրները բիզնեսի համար” ցուցակի, որը հրատարակվել է 2008 թ-ի հունիսի 26-ին, Հայաստանը հանդիսանում է լավագույն երկիրը բիզնեսի համար ԱՊՀ երկրների շարքում: Հայաստանը զբաղեցնում է 63-րդ տեղը 121 երկրների շարքում` հետևում թողնելով օրինակ` Վրաստանը 68, Ուկրաինան - 75, Ադրբեջանը - 82, Ռուսաստանը – 86: Վերը նշված ցուցակը հիմնված է երկրի համախառն ներքին արտադրանքի աճի, գնաճի և անգօրծներին հատկացվող դրույքաչափերի, պետական հարկային և մաքսային համակարգերի ու մարդու ազատության վերաբերյալ հրատարակումների հիման վրա:
Ըստ 2008 թ-ի “Տնտեսական ազատության ցուցանիշի” որը պատկանում է "Ժառանգություն" հիմնադրամին և Wall Street Journal -ին, Հայաստանի Հանրապետությունը գտնվում է 28 - րդ տեղում 70,3 տոկոս ցուցանիշով: Սա նշանակում է, որ Հայաստանը գտնվում է "ազատ երկրների" շարքում: Դա ակնհայտ օրինակն է, որ Հայաստանը, որպես Համաշխարհային Առևտրի կազմակերպությունների անդամ, որպիսին հանդիսանում է 2003 թ-ից սկսած, իր տնտեսական քաղաքականության և բարեփոխումների միջոցով հասել է համապատասխան արդյունքի:
Բարենպաստ պայմաններ Հայաստանում բիզնես սկսելու համար
- Մուտք դեպի ԱՊՀ և Մերձավոր Արևելքի շուկաներ
- Քաղաքական և տնտեսական կայունության
- Բարենպաստ ներդրումային օրենսդրություն
- Ներդրումային երաշխիքներ
- Լավագույն կրթություն ունեցող, հմուտ աշխատուժ, որը շատ հեշտությամբ է սովորում նոր գիտելիքներ և ունի գիտության վրա հիմնված հմտություններ
- Չկա սահմանափակում արտասահմանյան սեփականության հանդեպ
- Չկա արտահանման տուրք
- Չկա սահմանափակում աշխատակազմի հավաքագրման հարցում
- Ոչ մի սահմանափակում փոխանցումների ժամանակ
- Արտարժույթի ազատ փոխանակում
- Կորպորատիվ հարկային տոներ
- Կայուն տեղական արժույթ
Հայաստանի ներդրումային և առևտրային քաղաքականությունը միջազգային կազմակերպությունների կողմից համարվում է առավել բացը ԱՊՀ երկրների շրջանում: Արտասահմանյան ընկերությունները խրախուսվում են ներդրումներ կատարել և օրենքով սահմանված կարգով ունեն միևնույն իրավունքները, ինչ որ տեղական ընկերությունները, ավելին, նրանք ունեն որոշակի առավելություններ: Հայաստանի ներդրումային միջավայրը շարունակաբար բարելավվում է կառավարության կողմից, իսկ օրենսդրական դաշտը ավելի մեղմացվում:
Օտարերկրյա ներդրումների մասին օրենքը, որը ընդունվել է 1994 թ-ի Հուլիսին, կարգավորում է օտարերկրյա ներդրումները Հայաստանում:. Այն տրամադրում է երաշխիքներ օտարերկրյա ներդրողներին և պաշտպանում նրանց բիզնեսին վերաբերող փոփոխություններից առաջիկա հինգ տարիների ընթացքում:
Օտարերկրյա ներդրողները կարող են ներդրումներ կատարել Հայաստանում լիովին որպես արտասահմանյան ընկերություններ (այդ թվում նաև որպես ներկայացուցչություններ և մասնաճյուղեր): Նրանք կարող են գնել արդեն գոյություն ունեցող ընկերությունները կամ դրանց արժեթղթերը կամ հիմնել համատեղ ձեռնարկութնուններ: Չկան ոչ մի սահմանափակումներ օտարերկրյա սեփականության ձևի և ծավալի վերաբերյալ, օտարերկրյա վարձու աշխատողների և ֆինանսական աղբյուրների վերաբերյալ: Թեպետ օտարերկրացիները կարող են միայն վարձակալել հողային տարածքներ: Կազմակերպությունը, որը պատկանում է օտարերկրացու`գրանցված Հայաստանում, իրավունք չունի գնել հողատարածք: Օտարերկրացիները կարող են ձեռք բերել հողատարածքի օգտագործման երկարաժամկետ պայմանագրեր, ինչպես նաև բնական ռեսուրսների օգտագործման իրավունք, սակայն միայն հայկական որևէ կազմակերպության հետ համատեղ:
Հայաստանում բիզնես սկսելու համար պետք է ձեռք բերել պետական գրանցում: Կազմակերպության գրանցումը հիմնականում տևում է մեկ շաբաթ:
ԳՐԱՆՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հայաստանում բիզնես սկսելու համար,անհրաժեշտ է գրանցվել է մի շարք պետական մարմիններիում, այդ թվում `
- ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում,
- Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ՀՀ Մտավոր սեփականության նախարարության գործակալությունում,
- Հարկային Պետական Ծառայությունում,
- Բարեկեցության և սոցիալական հարցերի նախարարության պետեկան հիմնադրամում սոցիալական ապահովագրության համար
- Ազգային Վիճակագրական Ծառայությունում
Կնիք ձեռք բերելու համար պետք է թույլտվություն ստանալ ՀՀ Ոստիկանությունում և կնիքը պետք է պատրաստվի "Կնիք" փակ բաժնետիրական ընկերության կողմից:
Գործարարության աջակցման խորհուրդ
Գործարարության աջակցման խորհուրդը (ԳԱԽ) հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով 2001 թ-ի սկզբին, որպեսզի ապահովի արդյունավետ մեխանիզմ ներդրումային միջավայրը վերահսկելու և բարելավելու համար: Հայկական Զարգացման գործակալությունը մի քարտուղարություն է, որը հանդես է գալիս որպես միջնորդ գործարար համայնքի համար: Այն ղեկավարվում է վարչապետի կողմից` հանդիսանալով որպես մասնավոր/պետական անդամակցություն (նախագահի գլխավոր տենտեսական խորհրդականը, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարները, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները, Երևանի քաղաքապետը, ADA –ի գործադիր տնօրենը` որպես խորհուրդի գործադիր քարտուղար և գործարար համայնքի վեց ներկայացուցիչներ ռոտացիայի հիմքով): Գործարարության աջակցման խորհրդը մի մեխանիզմ է, որը կոչված է բարելավելու գործարար և ներդրումային միջավայրը և վերացնելու վարչական խոչընդոտները ներդրումային դաշտում:















