Իններորդ ազգային ցուցահանդես "ՄԵՐ ՏՈՒՆԸ "
Շինարարություն, նախագծում, դիզայն
Հարգելի տիկնայք և պարոնայք
"ԷՔՍՊՈՄԵԴԻԱ" ցուցահանդեսների նախագծման կենտրոնը ողջունում է Ձեզ և տեղեկացնում 2010թ. մայիսի 27-29-ը ՀՀ Կառավարության նիստերի դահլիճի նախասրահում ( Մելիք Ադամյան 1 հասցեով ) կայանալիք ավանդական դարձած
"ՄԵՐ ՏՈՒՆԸ 2010" խորագրով իններորդ ազգային ցուցահանդեսի մասին:
Ինը տարի անընդմեջ "ՄԵՐ ՏՈՒՆԸ" ցուցահանդեսին աջակցում են` ՀՀ Կառավարությունը, ՀՀ քաղաքաշինության, էկոնոմիկայի նախարարությունները, Հայկական զարգացման գործակալությունը, Երեւանի քաղաքապետարանը:
"ՄԵՐ ՏՈՒՆԸ" ցուցահանդեսը հանդիսանում է Հայաստանում շինարարական
ոլորտի խոշորագույն միջոցառումը: Այս ամենամյա ցուցահանդեսը հանդիսանում է ոլորտի հայելի, որտեղ արտացոլվում են հաջողությունները և առաջընթացը, ինչպես նաև ի հայտ են գալիս լուծում պահանջող հիմնախնդիրները:
"ՄԵՐ ՏՈՒՆԸ 2010" ցուցահանդեսին մասնակցում են 50-ից ավելի ընկերություններ, որոնք Ձեր ուշադրությանը կներկաայացնեն` նախագծային, շինարարական և վերանորոգման աշխատանքներ, դռներ և պատուհաններ, կահույք,
արտաքին և ներքին հարդարման շինարարական ապրանքներ և տեխնոլոգիաներ,
Էքստերիյերի և ինտերիյերի դիզայն, կանաչապատում, շենքերի ֆասադային ձևավորում, գազա, ջերմա և ջրամատակարարման, ջեռուցման, օդափոխման համակարգեր և այլն:
"ՄԵՐ ՏՈՒՆԸ" ցուցահանդեսի նպատակն է`
--համախմբել տեղական արտադրողին և միաուժ դուրս գալ ճգնաժամային իրավիճակից
-- Հնարավորություն տալ ստեղծելու արտադրող-սպարող նոր փոծշահավետ կապեր
-- Նպաստել նոր գործընկերների ձեռքբերմանը և ընդլայնել կազմակերպության
կողմից գրաված շուկան, ինչն էլ իր հերթին կնպաստի ծառայությունների և արտա-
դրանքի սպառմանը:
"ՄԵՐ ՏՈՒՆԸ" ցուցահանդեսի նշանաբանն է`
Կառուցենք մեր քաղաքը, որտեղ գտնվում է մեր տունը, որտեղ ապրում ենք մենք
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա
2011թ. Մայիսի 27 14.00
Հարգանքով` "ԷՔՍՊՈՄԵԴԻԱ" ցուցահանդեսների նախագծման կենտրոն:
















