2011թ. մարտի 10-12-ը Մոսկվայի տանը (Արգիշտի 7) կբացվի <<ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011>> ցուցահանդեսը, որը կազմակերպել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC): Ցուցահանդեսի նպատակը Հայաստանի, հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների, էներգաարդյունավետության շուկայի զարգացումն է, Էներգաարդյունավետ սարքավորումների վերջին նմուշների և նորարար տեխնոլոգիաների ցուցադրումը, տեղական ռեսուրսների օգտագործման ծավալների աճին և էներգաարդյունավետ սարքավորումների արտադրության աջակցությունը, արտադրող-սպառող հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև այս հարցերի վերաբերյալ հանրության իրազեկումը:
Ցուցահանդեսին կներկայացվեն ապրանքներ և ծառայություններ, որոնք գործարարներին կօգնեն բարձրացնելու իրենց ձեռնարկությունների էներգաարդյունավետությունը:
<<ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011>> մասնագիտական ցուցահանդեսին կներգրավվեն բանկեր և վարկային կազմակերպություններ, որոնք մշակել են էներգարդյունավետությանն ուղղված ֆինանսական ծրագրեր, ինչպես նաև էներգաարդյունավետ սարքավորումների և տեխնոլոգիաների տեղական և միջազգային արտադրողներ ու ներմուծողներ, ներդրողներ, ոլորտի առաջատար փորձագետներ ու գիտնականներ:
<<ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011>> ցուցահանդեսը նոր կապերի հաստատման հնարավորություն կընձեռի ոլորտի մասնակիցներին, ինչպես նաև հնարավորություն կտա ծանոթանալու արդի տեխնոլոգիական ու գիտական նվաճումներին, ֆինանսական շուկայի ներգրավման տարբերակներին և հնարավորություններին:
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն արդի էներգաարդյունավետ սարքավորումներն ու տեխնոլոգիաները, ներառյալ`
- ջերմամեկուսիչ նյութեր,
- ջեռուցման և օդափոխության սարքավորումներ,
- էներգախնայող լուսային համակարգեր,
- էներգառեսուրսների օգտագործման ավտոմատ համակարգեր և այլն:
Միջոցառման ընթացքում կազմակերպվելու են շնորհանդեսներ, քննարկումներ և կլոր սեղաններ:
<<ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011>>-ը կազմակերպվում է IFC Հայաստանի Կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի կողմից, որը մշակվել է էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար կայուն շուկա հիմնելու և Հայաստանի էներգետիկ ինքնաբավությանը նպաստելու նպատակով: Ծրագիրը ֆինանսական աջակցություն է ստանում Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից:
Նախագիծը ներկայացնում է <<Էքսպոմեդիա>> ցուցահանդեսների նախագծման կենտրոնը:
Հեռ.` (+374 10) - 563 899, (+374 91) - 420 922, (+374 93) - 777 053
Ֆաքս` (+374 10) - 569 244
Էլ. փոստ: energyexpo11@gmail.com
Կայք` www.expomedia.am
Հարգանքներով IFC-ի Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի ղեկավար` Տիգրան Փարվանյան:
















